Կոլումբիական արագ սննդի մի կազմակերպություն իր հաճախորդներին համբուրգեր առաքելու միանգամայն օրիգինալ ձև է հորինել՝ անօդաչու թռչող ռոբոտների միջոցով։ Ռոբոտներն արդեն անցել են թեստավորում՝ իրականացնելով իրենց առաջին փորձնական թռիչքները Մեդելին քաղաքի հասցեներով։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ սննդի առաքման նման ձևը թույլ է տալիս տնտեսել ժամանակը, քանի որ այս պարագայում կարելի է խուսափել խցանումներից։
Եթե ռոբոտների շահագործման փորձը հաջողությամբ ավարտվի, ապա հաճախորդները նման նորարարությունից կարող են օգտվել 3-6 ամիս հետո։