Իտալական «Լացիո»-ի հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյը մեկնաբանել է իր տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Tribalfootball.com-ը:
«Անկեղծ ասած չգիտեմ, թե իմ ծառայություններով որ ակումբներն են հետաքրքրված: Սովոր եմ, որ լրատվամիջոցներն ինձ տեղափոխում են այլ թիմեր:
Հիմա ես հանդես եմ գալիս «Լացիո»-ում և իմ մտքերն ուղված են բացառապես դեպի այդ թիմի առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել է պաշտպանը: