Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բռնություն «Լաս» գիշերային ակումբի պարուհու նկատմամբ․ Ամբաստանյալի նկատմամբ հայտարարվեց հետախուզում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է սկսվեր Արման Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 37-ամյա Արման Բաղդասարյանը 2014 թվականի օգոստոսի 9-ին, գտնվելով Երևանի Պարոնյան 1 հասցեում գործող «Լաս» գիշերային ակումբում, շուրջ 1 ժամ տևողությամբ ակումբի աշխատողների ու մեկ հաճախորդի ներկայությամբ խուլիգանություն է կատարել, հայհոյել, գոռգոռացել ու աղմկել է, բռնություն է գործադրել ակումբի պարուհու նկատմամբ, խաթարել է ակումբի բնականոն աշխատանքը:

Արման Բաղդասարյանը մեղադրվում է խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Նրա խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:

Դատական նիստին ներկայացել էին մեղադրող դատախազը, տուժող պարուհին, մինչև անգամ՝ մեկ վկա տղամարդ, բայց չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանը:

Նախորդ դատական նիստին ևս ազատության մեջ գտնվող ամբաստանյալը չէր ներկայացել:

Դատարանը ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում էր կայացրել և ի կատարումն՝ ուղարկել երկու հասցեով՝ որտեղ Բաղդասարյանը հաշվառված է և որտեղ բնակվում է փաստացի:

Սակայն ոստիկանները կամակոր ամբաստանյալին բերման ենթարկել չէին կարողացել, որովհետև նրան երկու հասցեում էլ չէին հայտնաբերել:

Պարզվում է՝ Արման Բաղդասարյանը նախաքննության ժամանակ էլ է խուսափել քննությունից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան հայտնաբերել են: Նախաքննությունը շարունակվել է:

Բայց նախաքննական մարմինը որոշել է կալանքի տակ չառնել ոչ մեծ ծանրության հանցանքի համար մեղադրվող Բաղդասարյանին՝ հույս ունենալով, որ մեկ անգամ հայտարարված հետախուզումը դաս կլինի նրա համար:

Սակայն ստացվում է, որ Բաղդասարյանը հետևություններ չի արել ու նորից խուսափում է գործի քննությանը ներկայանալուց: Հիմա արդեն՝ դատարան չի գալիս:

Մեղադրողը միջնորդեց, որ դատարանը փոխի Արման Բաղդասարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, խափանման միջոց ընտրի կալանավորումը, հայտարարի հետախուզում: Եվ կասեցնի գործի վարույթը՝ մինչև ամբաստանյալը կհայտնաբերվի, կալանքի տակ կառնվի, ու հնարավոր կլինի նրան ներկայացնել դատարան:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ապա հրապարակեց որոշումները, որոնցով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց:

Արման Բաղդասարյանի խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, և գործի վարույթը կասեցվեց՝ մինչև ամբաստանյալի հայտնաբերումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում