Եմենի իշխանությունները Իրանից թռչող ինքնաթիռներին թույլ չեն տալիս երկիր մուտք գործել, քանի որ կասկածում են, որ դրանք կարող են զենք մատակարարել ապստամբ շիաներին, հաղորդում է Interfax-ը:
«Կոալիցիայի կողմից անցկացվող ռազմական գործողության շրջանակներում փակ են օդային ուղիները Իրանի համար»,-հայտարարել է Եմենի արտգործնախարար Ռիադ Յասին Արաբական պետությունների լիգայում գագաթնաժողովին:
Նախարարի խոսքով` օրական առնվազն երկու ինքնաթիռ զենք է մատակարարում ապստամբ շիաներին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եմենի օդանավակայանը դադարել է իր աշխատել ավիահարվածների հետևանքով: