Ամերիկացի գիտնականները ոսկու արդյունահանման ինովացիոն մեթոդ են առաջարկել: Ըստ նրանց` ոսկի կարելի է ստանալ նույնիսկ կոյուղաջրերից, գրում է Novate.ru-ն:
Գիտափորձը ցույց է տվել, որ կոյուղաջրերը բազմաթիվ մետաղներ են պարունակում, այդ թվում` ոսկի:
Ըստ նախնական հաշվարկների` ԱՄՆ-ին դա կարող է 13 մլն դոլար բերել` երկրի 1 մլն բնակչի հաշվով: Իհարկե, դեռևս չկա այնպիսի տեխնոլոգիա, որը կկարողանա կոյուղաջրերից ոսկի արդյունահանել: Այնուամենայնիվ, այս լուրն այնքան է ոգեշնչել Արիզոնայի համալսարանի գիտնականներին, որ նրանք այդ հարցի ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ ուղղություն են բացել: