Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ վաղը դպրոցներում վերսկսելու են դասերը, իսկ հավելյալ մեկ շաբաթ արձակուրդի ընթացքում բաց թողնված ուսումնական նյութերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին:
Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:
Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տևեցին:
Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:
Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն և քաջառողջություն»։
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի