Ինչպես զգուշացնում է ԵՄ ոստիկանական ծառայությունը` Եվրոպոլը, ահաբեկչության դեմ պայքարի ամենամեծ սպառնալիքը ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության ապահովումն է:
Ըստ Ռոբ Ուենրայթի՝ համացանցի թաքնված սիգմենտները, ինչպես նաև կոդավորված հաղորդագրությունների ուղարկումը ավելի է դժվարացնում ահաբեկչության մեջ կասկածվող մարդկանց նկատմամբ լրտեսությունը:
Եվրոպոլի ղեկավարն ասում է, որ կարելի է հասկանալ ամուր պաշտպանության սմարթֆոններ ու հավելվածներ արտադրող ընկերությունների կոմերցիոն հետաքրքրությունը, սակայն, նրա խոսքով, պետք է մտածել նաև նման անհաղթահարելի թվերի հետևանքների մասին՝ ահաբեկչության դեմ պայքարում: