Անգլիական «Տոտենհեմ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի երիտասարդ հարձակվող Հարի Քեյնին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Քեյնն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում դարձել է 19 գոլի հեղինակ:
«Շնաձկներ»-ը պատրաստ են շաբաթական 100 հազար ֆունտ վճարել անգլիացի ֆուտբոլիստին:
Հաղորդվում է, որ «Տոտենհեմ»-ը կփորձի շահավետ առաջարկով թիմում պահել տաղանդավոր հարձակվողին: