Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գերտերությունների` Իրանի հետ հնարավոր ատոմային գործարքը ոչ միայն արդարացնում, այլև գերազանցում է իր սպասելիքները, գրում է Ria Novosti-ն:
«Համաձայնագիրն այն տեսքով, ինչպիսին այն պատկերվում է, հաստատում է մեր բոլոր մտավախությունները և նույնիսկ գերազանցում դրանց»,- ասել է Նեթանյահուն:
Երուսաղեմից այս հայտարարությունը հնչել է այն օրը, երբ Շվեյցարիայի Լոզան քաղաքում հավաքվում են «վեցյակի» արտգործնախարարները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա):
Նեթանյահուն ասել է, որ այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական և դեմոկրատական առաջնորդների հետ: