Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան կարծում է, որ Նեյմարը կարող է գերազանցել Պելեի` ազգային թիմում գոլերի թվով սահմանած ռեկորդը: Լեգենդար Պելեի ակտիվում կա 77 գնդակ, մինչդեռ 23-ամյա Նեյմարն արդեն 43 գոլ է խփել:
«Նեյմարը շարունակում է առաջադիմել: Չեմ կարծում, որ Պելեի ռեկորդը գերազանցելը խնդիր կլինի նրա համար: Բայց ինձ համար ավելի կարևոր է, որ Նեյմարը Պելեի ցուցանիշը գերազանցի աշխարհի առաջնություններում հաղթանակների թվով»,- Դունգայի խոսքերը մեջբերում է Supersport-ը:
Հավելենք, որ Պելեն աշխարհի առաջնություններում հաղթել է 3 անգամ: