Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը (61-8, 44 նոկաուտ) պարտության է մատնել Փոլ Վասկեսին (10-7-1, 3 նոկաուտ):
Մենամարտը դադարեցվել է առաջին ռաունդում: Մրցավարն արձանագրել է տեխնիկական նոկաուտ, տեսնելով, որ Վասկեսն այլևս ի վիճակի չէ շարունակել մենամարտը:
46-ամյա Ջոնսի համար սա այս ամսվա երկրորդ մենամարտն էր: Մարտի 6-ին նա նոկաուտի էր ենթարկել Ուիլի Ուիլյամսին: Այդ մենամարտն ավարտվել էր երկրորդ ռաունդում: Դենիս Լեբեդևին պարտվելուց հետո Ջոնսը 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: