WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը ամերիկացի Ջերմել Չարլոյից կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր կարծիքով պետք է հաղթանակ տաներ:
«Ես ագրեսիվ էի գործում, իսկ մրցակիցս միայն հասցնում էր փախչել: Հարվածներս մաքուր էի կատարում: Ջերմելը չէր կարողանում պատասխանել: Երբ նա գլխով պատահմամբ հարվածեց ինձ և վնասեց աչքս, ռինգի բժիշկները քննարկում էին մարտը դադարեցնելու տարբերակը:
Սակայն վերջին ռաունդում ես 100%-ով զգում էի, որ անգամ այդ վիճակում ես հաղթել եմ: Ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է մրցավարների որոշումը»,-Boxingscene-ը մեջբերում է հայ բռնցքամարտիկի խոսքերը: