Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

5 ամբաստանյալ և 5 տուժող․ Շենգավիթում ամուսինների բաժանությունն ուղեկցվել է խնամիների ծեծուջարդով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց հինգ ամբաստանյալների գործի դատական քննությունը:

Միջընտանեկան, միջխնամիական ծեծուջարդի գործով ամբաստանյալի աթոռին են նախկին հարսը՝ իր մայրիկի ու եղբոր հետ, և նախկին սկեսուրը՝ իր որդու հետ:

Բոլորին նույն մեղադրանքն է առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրանք բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ ու ծեծել են իրար…

Իրադարձությունները ծավալվել են Ներքին Շենգավիթում՝ տղայի տան բակում:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գայանե Մ.-ն 2014 թվականի հունիսի 10-ին, ժամը 17-ի սահմաններում զանգահարել է Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր ծնողներին ու խնդրել է, որ գան Երևան ու իրեն փաստական ամուսնու՝ Արմեն Ֆ.-ի տնից տանեն հայրական տուն: Այսինքն, Գայանեն ցանկացել է հեռանալ փաստական ամուսնու տանից ու կանչել է ծնողներին ու եղբորը, որ իրեն օգնեն:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Երևան՝ արդեն նախկին փեսայի տուն են գնացել Գայանեի հայրը, մայրը և եղբայրը: Նրանցից ամբաստանյալի աթոռին՝ Գայանեի կողքին նստած են մայրը՝ 49-ամյա Շողակաթը ու եղբայրը՝ 22-ամյա Գևորգը:

Գայանեին հայրական տուն տանելու, ամուսնու տնից նրա հեռանալու հարցի շուրջ կողմերը վիճաբանության մեջ են մտել: Արսենի տան բակում, ըստ մեղադրանքի, Գայանե Մ.-ն «ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նախկին սկեսուր Սուսաննայի մարմնի տարբեր մասերին»՝ աջ ու ձախ բազուկների շրջաններում առաջացնելով արյունազեղումներ և նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի եղբայր Գևորգը, ըստ մեղադրանքի, բռնի գործողություններ է կատարել քրոջ նախկին ամուսին Արսենի ու նրա եղբայր Վարդանի նկատմամբ՝ հարվածել է Վարդանի ձախ կողքին, սեղմել է նրա կողերը, տապալել է գետնին ու պատճառել է ֆիզիկական ցավ:

Գայանեի մայր Շողակաթը, ըստ մեղադրանքի, ձեռքերով հարվածել է դստեր նախկին սկեսուր Սուսաննայի մարմնի տարբեր մասերին՝ բազուկների շրջանում արյունազեղումներ առաջացնելով: Շողակաթը բռնի գործողություն է կատարել նաև Գայանեի նախկին տագր Վարդան Ֆ.-ի նկատմամբ՝ «մատներով սեղմել է Վարդանի աչքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ճանկռել է նրա պարանոցը»՝ առաջացնելով ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի նախկին ամուսնու ընտանիքի անդամներից՝ 32 –ամյա Վարդան Ֆ.-ն, ըստ մեղադրանքի, նույն կռվի պահին ձեռքերով սեղմել է Գայանեի եղբայր Գևորգի պարանոցը, ապա քար շպրտելով՝ հարվածել է Գևորգի պարանոցին ու ֆիզիկական ցավ է պատճառել: Վարդանը նաև բռունցքով երկու-երեք անգամ, հարվածել է Գայանեի մայր Շողակաթի դեմքին ու կրծքավանդակին՝ վերին ծնոտի երրորդ ատամի պսակի կոտրվածք է առաջացրել ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի նախկին սկեսուր, 65-ամյա Սուսաննան, ծեծվելով հանդերձ, ըստ մեղադրանքի, հասցրել է ինքն էլ բռնություն գործադրել նախկին հարսի նկատմամբ՝ քաշել է Գայանեի մազերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ճանկռել է Գայանեի պարանոցը, հողաթափով դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Սուսաննայի հողաթափի հարվածներից բաժին է հասել նաև Գայանեի մայրիկին՝ Շողակաթին:

Փաստորեն, այս գործով հինգ ամբաստանյալները նաև հինգ տուժողներ են:

Գայանեի նախկին սկեսրայրը, ինչպես հայտարարեցին նրա ընտանիքի ամբաստանյալ անդամները, առաջին խմբի հաշմանդամ է՝ մի ոտքն անդամահատված է: Նա գործով վկա է: Որպես վկա՝ գտնվելով դատարանի դահլիճից դուրս, նա անհանգստանում էր իր ընտանիքի համար, ասում էր՝ ինձ ծեծել են, բայց ես միայն վկա եմ, իմ ընտանիքը հիմա էնտեղ, այսինքն՝ դատարանի դահլիճում անպաշտպան է, իսկ ես էստեղ, այսինքն՝ միջանցքում, սպասում եմ…

Սուսաննան և Վարդանը ինչ-որ առումով մյուս երեք ամբաստանյալների համեմատ «անպաշտպան» էին, այսինքն՝ բառի բուն իմաստով՝ պաշտպան չունեին: Իսկ Գայանեն ու նրա ընտանիքի անդամները պաշտպան ունեին՝ փաստաբան Սոխակյանն էր, ով ներգրավվեց դատարանի կողմից:

Քանի որ ամբաստանյալների շահերի միջև գործով հակասություն կա, դատարանը հայտարարեց, որ օրենքի պահանջով՝ Սուսաննան ու Վարդանը ևս պարտադիր պետք է պաշտպան ունենան: Ամբաստանյալները հայտնեցին, որ իրենք վճարունակ չեն: Դատարանը որոշեց նրանց պաշտպանությունն իրականացնելու համար հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրել փաստաբանի:

Բոլոր հինգ ամբաստանյալներն էլ մեղսագրված արարքի համար միահամուռ կերպով իրենց մեղավոր չճանաչեցին:

Կարճահասակ ու բոլորից տարիքով մեծ Սուսաննան ասաց. «Ինձ նայեք, Գայանեի բոյին նայեք, ինձ որտեղի՞ց էդքան ուժ, որ ինձ վերագրված բաներն անեի…»:

Նախագահողը կողմերին բացատրեց, որ մեղսագրված հոդվածով եթե հաշտության որոշում կայացնեն ու դրա մասին հայտարարեն դատարանում՝ նրանց վերաբերյալ քրեական գործի վարույթը կկարճվի, քրեական հետապնդումը նրանց նկատմամբ կդադարեցվի:

Նախագահողը նույնիսկ հիշեցրեց, որ հայ ընտանիքներին վայել չեն այն արարքները, որոնք մեղսագրված են ամբաստանյալներին, որպես հայ մարդիկ՝ միգուցե մտածեն ու հաշտության եզրեր գտնեն…

Բայց ամբաստանյալներն անսասան էին: Պարզ դարձավ, որ առայժմ այս գործի շրջանակներում հաշտության մասին խոսելն անտեղի է…

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին: Խորհրդանշական օր է՝ Մայրության օրը: Եվ ամբաստանյալի աթոռին միմյանց հակադարձ դիրքերում որպես ամբաստանյալներ ու միաժամանակ որպես տուժողներ՝ միմյանց ծեծելու, ճանկռելու և բռնցքահարելու համար կնստեն երկու մայր ու նրանց երեք զավակները…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում