Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը թիմը նախապատրաստում է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Վրաստանի հավաքականի հետ խաղին:
«Վստահ եմ, որ աշխարհի գործող չեմպիոնի հետ մրցավեճը շատ կարևոր է Վրաստանի հավաքականի համար: Նրանք վճռական են տրամադրված, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Տղաներս պետք է պատրաստ լինեն նաև հոգեբանորեն:
Ընտրական փուլի մեկնարկում սայթաքումից հետո միավորներ կորցնելու իրավուևնք չունենք: Տրամադրված ենք բացառապես հաղթանակի: Հաշիվն ինձ չի անհանգստացնում: Ինձ համար կարևոր է միայն 3 միավորը»,- Լյովի խոսքերը մեջբերում է Bild-ը: