Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքու, տեռոր, օլիմպիադա. մեկնաբանություններն ավելորդ կլինե՞ն, թե՞ ոչ

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերին, թե ադրբեջանցի զինվորները պետք է գիշերն ու ցերեկն օգտագործեն հայ սպանելու համար, հայտարարել է, թե Ադրբեջանի մոտ տեռորիստական դրսևորումներն արդեն հիվանդություն են դառնում: Զաքարյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանին դիտարկի տեռորիստական պետություն:

Սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀԿ-ական գործչի հետ չհամաձայնելը դժվար է: Ակնհայտ է, ընդ որում` վաղուց, որ Ադրբեջանի պաշտոնական հայատյացության քաղաքականությունը «սահուն» անցում է կատարել ահաբեկչական քաղաքականության: Ընդ որում` դա տեղի է ունեցել վաղուց և Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքը չէ, որ ինչ-որ գիծ է քաշում Ադրբեջանի վարքաբանության առումով: Այս տեսանկյունից, Հայաստանի համար միջազգային հանրությունից Ադրբեջանի հանդեպ համարժեք գնահատական-վերաբերմունք պահանջելու հիմքերը վաղուց են առկա:

Միաժամանակ պարզ է նաև, որ այդ վերաբերմունքը քաղաքական կատեգորիա է, և այստեղ, իհարկե, գործ ունենք քաղաքական բազում նրբերանգների հետ, որոնք էլ պայմանավորում են միջազգային հանրության վերաբերմունքը Բաքվի հանդեպ: Իսկ այդ վերաբերմունքի մասով կա մի հատկանշական որոշում՝ 2015 թվականին Բաքվում անցկացնել Եվրոպական առաջին օլիմպիադան: Այսինքն` միջազգային հանրությունը չի կարծում, որ Ադրբեջանը տեռորիստական պետություն է: Ավելին` կարծում է, որ Ադրբեջանը համապատասխանում է օլիմպիական արժեքներին, օլիմպիական գաղափարներին: Իհարկե, բոլորս գիտենք, որ այդ համապատասխանությունը որոշվել է Ադրբեջանի նավթադոլարների քանակով՝ ինչքան շատ են նավթադոլարները այս դեպքում, այնքան ավելի է նա տվյալ պարագայում «համապատասխանում» օլիմպիական գաղափարներին ու արժեքներին: Սակայն այս ամենում կա չափազանց ուշագրավ մի հանգամանք:

Բանն այն է, որ Բաքվում կայանալիք այդ օլիմպիադային մասնակցության որոշում է կայացրել նաև Հայաստանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մի քանի շաբաթ առաջ որոշեց, որ պետք է մասնակցի այդ օլիմպիադային: Ավելին` Հայաստանի «Հանրային» հեռուստաընկերության եթերում մի շարք պաշտոնյաներ, առանց ընդդիմախոսության, հավաստիացնում էին, որ մասնակցությունը ճիշտ է, և միջազգային հանրությունը ողջունել է այդ որոշումը: Երբ այս ամենի կողքին համադրում ենք նույն այդ Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկի գնահատականը՝ թե Ադրբեջանին միջազգային հանրությունը պետք է ճանաչի տեռորիստական պետություն, ապա, մեղմ ասած, ստացվում է պարադոքսալ մի պատկեր: Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանի ճանաչում որպես տեռորիստական պետություն, բայց գնում է այդ պետությունում անցկացվելիք օլիմպիադային մասնակցելու և իր «Հանրային» հեռուստաեթերում արդարացնում այդ մասնակցությունը: Ի՞նչ տպավորություն կկազմեր որևէ մեկը, եթե, ասենք, Իրաքը կամ Քուրդիստանը մասնակցեին մի օլիմպիադայի, որն անցկացվելու էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման պատասխանատվության, ենթակայության, վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երևի մեկնաբանությունն ավելորդ է:

Հասկանալի է, որ օրինակը շատ հիպոթետիկ է, բայց պարզվում է, որ կա դրա պրակտիկան: Երբ Հայաստանը մի կողմից Ադրբեջանին տեռորիստական որակում է տալիս, իսկ մյուս կողմից` գնում է այդ տեռորիստական որակմանն արժանացած երկրում օլիմպիական խաղերի մասնակցելու, հայտնվում է, մեղմ ասած, այն իրավիճակում, որտեղ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են: Որովհետև եթե միջազգային հանրությունից ակնկալվում և ավելին՝ հորդոր է հղվում Ադրբեջանը տեռորիստական պետություն ճանաչելու կամ ընկալելու վերաբերյալ, ընդ որում` թերևս միանգամայն արդարացի հորդոր, ապա դրան զուգահեռ պետք է մի «հորդոր» էլ ուղղվի այն կառույցներին, որոնք որոշում են կայացրել մասնակցել «տեռորիստական պետությունում» անցկացվող օլիմպիական խաղերին, որոնք ոչ միայն ինքնին մարզական խաղեր են, այլ նաև ըստ էության քաղաքական բավական ընդգրկուն շրջանակով իրադարձություն:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը կարծեք թե չի խոսել Բաքվում օլիմպիադային մասնակցության որոշման մասին, որևէ մեկը կասկած անգամ չի հայտնել քաղաքական տեսանկյունից այդ որոշման նպատակահարմարության մասին: Օլիմպիական հարթությունը ընթացիկ մարզական հարթություն չէ, և այն չի կարող լինել պետական քաղաքականությունից անջատ, կտրված, պետական քաղաքականության և մոտեցումների ծիրից դուրս: Ավելին` հենց այս կապակցվածությունն է, որ Բաքվին մղել է օլիմպիադայի անցկացման քայլին, քանի որ Ալիևը հենց դրանով է փորձում միջազգային հանրությանը ներկայանալ «ոչ տեռորիստական» դեմքով: Այսինքն` նա հայ-ադրբեջանական սահմանին զբաղված է «տեռորով», իսկ աշխարհի հետ օլիմպիականով է հարաբերվում:

Հայաստանը մի կողմից մտնում է այդ օլիմպիական հարաբերությունների մեջ, մյուս կողմից` աշխարհից «տեռորի» գնահատական է ակնկալում կամ պահանջում: Դա վկայում է պետական քաղաքականության խզվածքի մասին, որը երբեք, որևէ մակարդակում չի կարող հաջողություն ապահովել՝ մեծ, թե փոքր մասշտաբով: Առավել ևս, որ պետական քաղաքականության խզվածքից բացի` ակնհայտ է նաև պետական արժանապատվության խնդիրը, որ առկա է օլիմպիական այդ հարաբերությունների մեջ ներգրավվելու որոշումով, երբ այդ ընթացքում Հայաստանի հետ սահմանին գործում է Ադրբեջանի «հայ սպանելու» նախարարական-նախագահական հանձնարարականը: Եվ առավել ևս, որ այդ ամենը ինքնին հանդիսանում է չափազանց լուրջ և ընդգրկուն քաղաքական գործընթացների մաս՝ լինելով այդ գործընթացների հանդեպ Ադրբեջանի նոր և ընդգրկուն ռազմավարության դրսևորում:

Ըստ այդմ` փաստացի բացառվում է առկա գործընթացում և նոր իրավիճակում կարևոր ու անկարևոր, մեծ կամ փոքր, նշանակալի կամ աննշան որոշումների առկայությունը, սպորտի և քաղաքականության տարանջատումը, կամ ընդհանրապես որևէ տարանջատում: Այս իրավիճակում ցանկացած քայլում, որպես Ադրբեջանական նոր կոնցեպտի պատասխան՝ հանուն առավել բարձր անվտանգության Հայաստանից պահանջվում է համալիր, կոնցեպտուալ նոր մոտեցում, առանց բարոյա-քաղաքական խզվածքի: Խզվածքի ամեն մի «միլիմետրի» համար սահմանին շատ թանկ են վճարում մեր զինվորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում