Ավելի քան 70 կանայք Գերմանիայից Սիրիա և Իրաք են մեկնել ծայրահեղական խմբավորումներին միանալու համար: Նման տվյալների մասին է խոսել Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը, գրում է TASS-ը:
«Կանանց մոտ 40 տոկոսը 25 տարեկանից ցածր են, նրանց շարքում նույնիսկ 9 անչափահաս կա»,-նշել է նա: Կոնտրհետախուզության ղեկավարի խոսքերով`աղետի գոտի իգական սեռի ներկայացուցիչների մեկնելը ֆենոմեն չէ, սակայն Գերմանիայի իրավապահները տագնապով արձանագրում են, որ ԴԱԻՇ-ը (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ավելի ու ավելի է իր քարոզչությունն ուղղում կանանց կողմ:
«Համացանցում առկա է յուրօրինակ ուղեցույց, որտեղ նշվում է, թե ինչպես է ավելի լավ կնոջ համար մեկնել զինված ընդհարման գոտի»,- նշել է Մասենը: