Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Հայաստանի 2015 թ. չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:
Մրցաշարը կայանալու է Վրաստանի Չակվի քաղաքում` մայիսի 18-31-ը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: