Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի կհանի Ռոյ Լիխտեյնշտեյին «Մատանի (Նշանադրություն)» կտավը: Այս մասին գրում է TASS-ը:
1962-ին նկարված նկարի նախնական արժեքը 50 մլն դոլար է: Այն կներկայացվի ժամանակակից արվեստի աճուրդում, որը տեղի կունենա մայիսի 12-ին:
Նկարում պատկերված է տղամարդու ձեռք, որը մատանի է դնում կնոջ մատին:
Նշվում է, որ Լիխտեյնշտեյնը նկարը նկարել է հուզական ուժեղ լարվածության շրջանում: Նա այդ ժամանակ ամուսնալուծվում էր իր կնոջից` Իզաբել Ուիլսոնից և հանդիպում ուսանողուհի Լետի Լու Էյզենհաուերի հետ: