Գալիֆաքսում Air Canada ինքնաթիռի պարտադրված վայրէջքի արդյունքում 25 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է NBC-ն:
Այս մասին հայտնել են իշխանությունները: Նշվում է, որ տուժածներն աննշան վնասվածքներ են ստացել:
Բանն այն է, որ Տորոնտոյից թռչող Airbus A320 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Ինքնաթիռում գտնվել են 132 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: