Վառված ուտելիքի ծուխը վտանգավոր է դեռ չծնված երեխայի համար, գրում է Direct-press.ru-ն: Ինչպես ծխախոտի ծուխը, այն նույնպես կարող է վնասել փոքրիկի ուղեղը: Դա արտացոլվում երեխայի ինտելեկտի և ծնվելուց հետո առօրյա վարքի վրա:
Նման արդյունք են ցուցաբերում նաև այրված ածուխի ծուխը և ավտոմեքենայից արձակված ծուխը: Ծննդյան պահից և մինչև 7-9 տարեկան ծխահարման ենթարկված երեխաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց ուղեղի ձախ կիսագնդում սպիտակ նյութի ծավալն ավելի շատ է, ինչը հանգեցնում է ինտելեկտի նվազեցման և ավելորդ ագրեսիայի: Մեծանալու հետ մեկտեղ նման երեխաները խնդիրներ են ունենում կենտրոնացման հետ կապված, տառապում են մտածել և խնդիրները լուծել չկարողանալուց: