Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղի վերաբերյալ: Այն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Կոնտեն նշել է, որ իր թիմում խնդիր կա` կապված գոլային պահերի արդյունավետ իրացման հետ:
«Եթե դատենք ցուցադրած խաղով և գոլային պահերի քանակով, ապա Իտալիայի հավաքականը հաղթանակի էր արժանի: Մենք ջանք չխնայեցինք: Վերահսկում էինք խաղը, իսկ մրցակիցը հնարավորություն ուներ միայն հակագրոհներ կազմակերպել:
Ցավում եմ, որ մենք չէինք կարողանում արդյունավետ ավարտել մեր գոլային պահերն ու խաղն ավարտվեց ոչ-ոքի»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը: