Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Թուրք-վրացական «հարձակում» Հայաստանի վրա․ Օսմանը և Աֆթանդիլը 1 տոննա հերոին են փորձել տեղափոխել Հայաստանի տարածքով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ազգությամբ թուրք, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուի և ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացի Աֆթանդիլ Մարտիաշվիլիի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

41-ամյա Օսմանը և 61-ամյա Աֆթանդիլը բռնվել են առանձնապես խոշոր չափերի՝ համարյա 1 տոննա թմրամիջոց՝ հերոին, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու ժամանակ:

Ըստ մեղադրանքի՝ Օսման Ուղուրլուն 2013 թվականի սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիներ, եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ՝ Իրանից թմրամիջոց ձեռք բերելու, այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:

2013 թվականի ապրիլի 12-ին Օսմանն իր անունով Վրաստանում հիմնադրել ու գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անունով ձեռք է բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան ու կցորդը: Դրանք տեղափոխել է Թուրքիայի տարածք, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013 թվականի դեկտեմբերին Թբիլիսիից ձեռք բերելով տախտակ՝ Օսմանն իր հիմնած ընկերության վարորդ Աֆթանդիլ Մարտիաշվիլիի հետ մեքենայով ու կցորդով տախտակը Իրան տեղափոխելու պատրվակով դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից դեկտեմբերի 28-ին Մեղրիի մաքսակետով մուտք է գործել Իրանի տարածք:

Մեքենան բեռնաթափելուց հետո Օսմանը մեքենայի բանալիները տրամադրել է վերոհիշյալ Նարգեզ եղբայրների մատնանշած Նասրիին, ով մեքենայի կցորդի թաքստոցում տեղավորել է 850 կիլոգրամ 160 գրամ 467 միլիգրամ քաշով հերոինը՝ 47 փաթեթներում փաթեթավորած:

Օսմանն ու վարորդ Աֆթանդիլը թմրամիջոցով բեռնված մեքենայով Վրաստան, ապա Ուկրաինա ուղևորվելու նպատակով Մեղրիի մաքսակետով 2014 թվականի հունվարի 16-ին մուտք են գործել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, սակայն նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատողների կողմից ռենտգենյան սարքավորման միջոցով ավտոմեքենայի կցորդի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայություն:

Նույն օրը զննելու նպատակով մեքենան մաքսային հսկողության ներքո տեղափոխվել է Երևան՝ մաքսային պահեստ:

Հունվարի 17-ին ՀՀ ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ զննմամբ մեքենայի կցորդի հատակային մասի թաքստոցում հայտնաբերվել է ամբողջ թմրամիջոցը՝ 47 փաթեթներով:

Օսման Ուղուրլուն և Աֆթանդիլ Մարտիաշվիլին մեղադրվել են իրացնելու նպատակով ապօրինի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու, տրանսպորտային միջոցի հատուկ թաքստոցում պահելու, փոխադրելու և մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215 հոդվածի 2-րդ մասով:

Օսման Ուղուրլուն և Աֆթանդիլ Մարտիաշվիլին իրենց մեղավոր չեն ճանաչել:

Օսմանը հայտնել է, թե Նարգեզների կողմից մատնանշված Նասրին իրեն ասել է, թե այս անգամ մեքենայի կցորդի թաքստոցում ավազ կփոխադրեն, իսկ եթե չբռնվեն, հաջորդ անգամ հաշիշ կփոխադրեն: Հերոինի մասին ընդհանրապես խոսք չի եղել, ինքը տեղեկություն չի ունեցել:

Օսմանն ասել է, թե Մուստաֆա Նարգեզն է իրեն սովորեցրել, որ Վրաստանում բեռնափոխադրող ընկերություն հիմնադրի, ձեռք բերի բեռնատար մեքենա: Մեկ բեռնատարով Թուրքիայում չէր կարող ընկերություն գրանցել, իսկ Վրաստանում կարող էր, դրա համար ընկերությունը հիմնել ու գրանցել է Վրաստանում: Ձեռք է բերել բեռնատարն ու կցորդը՝ Նարգեզի գումարներով: Գտել են Եվրոպայի ճանապարհներին ծանոթ վարորդի՝ Աֆթանդիլին: Վերջինիս հետ գնացել է Թուրքիա, Աֆթանդիլն ընդունել է մեքենան: Նուռ են տեղափոխել Գերմանիա: Այնտեղ Աֆթանդիլը հաճախորդ է գտել ու Լեհաստանից դեղեր է տեղափոխել Հայաստան, իսկ ինքն ինքնաթիռով տուն է գնացել: Դա արել են Մուստաֆայի պահանջով՝ որ բեռնատարը գոնե մեկ անգամ Եվրոպա մեկնի ու վերադառնա:

Թմրամիջոցով բեռնված բեռնատարը պետք է Հայաստանով տարանցիկ անցներ Վրաստան, այնուհետև նավով՝ Ուկրաինա, որտեղ էլ Նասրիի ուղարկած մարդը պետք է վերցներ կցորդը և այն հասցներ Հոլանդիա՝ թմրամիջոցի տեղափոխման վերջնակետ:

Աֆթանդիլ Մարտիաշվիլին նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2013 թվականի կեսերից մնացել էր առանց աշխատանքի: Ծանոթը զանգել ու ասել է, թե մի թուրք ուզում է բեռնատար գնել, նա առաջարկել է, որ ինքն աշխատի որպես այդ բեռնատարի վարորդ:

Մոտ մեկ ամիս անց ծանոթը զանգել ու ասել է, թե թուրքը բեռնատարը գնել է, մեքենան նորոգվում է Թուրքիայում: Ինքը մեկնել է Թուրքիա, հանդիպել է Օսմանին:

Հետո մեքենան նուռ են բարձել, տարել են Գերմանիա, այնտեղից՝ Լեհաստան: Լեհաստանում դեղորայք է բարձել, բերել է Երևան:

Թբիլիսի վերադառնալով՝ Օսմանն իրեն տվել է 900 դոլար: Ասել է, որ այս անգամ Իրանից ինչ-որ կոնցետրատ պիտի տեղափոխեն Ուկրաինա:

Իրանում Օսմանն ասել է, թե կոնցենտրատը հաջորդ անգամ կփոխադրեն:

Հունվարի 15-ին Իրանից շարժվել են դեպի Հայաստան:

Հայկական սահմանը հատելիս մաքսատան աշխատակիցները մեքենան ենթարկել են ռենտգեն ստուգման, որի ընթացքում Օսմանը սպասել է ուղևորների սպասասրահում…

Աֆթանդիլը պնդել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ կցորդի հատակային մասում թաքստոց կա և այնտեղ թաքցված է հերոին: Ենթադրել է, թե հերոինը տեղադրել է Օսմանը՝ իրենից գաղտնի:

Աֆթանդիլը հայտնել է, թե մեքենայի ստուգման ժամանակ ինքը ոչ թե նյարդայնացել, այլ սոսկ բարկացել է անհարկի կրկնակի ստուգումների պատճառով, որովհետև իրականում չի իմացել, թե ինչ կա մեքենայի կցորդում: Իր համոզմամբ՝ մեքենան դատարկ է եղել, անիմաստ է եղել դատարկ մեքենան մի քանի անգամ զննելը…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալների պատճառաբանությունները ոչ արժանահավատ է գնահատել, նրանց մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար:

Օսման Ուղուրլուն վերջին հաշվով դատապարտվել է 19 տարի ազատազրկման:

Աֆթանդիլ Մարտիաշվիլին վերջին հաշվով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:

Դատավճռով որոշվել է բեռնատարում հայտնաբերված ամբողջ թմրամիջոցը բռնագրավել ու ոչնչացնել: «ԴԱՖ» մակնիշի բեռնատար մեքենան բռնագրավվել է ու հանձնվել համապատասխան պետական հիմնարկին:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ միջնորդելով արդարացնել իրենց պաշտպանյալներին, քանի որ նրանք անտեղյակ են եղել՝ բեռնատարի կցորդի թաքստոցում գտնվող մոտ մեկ տոննա հերոինի մասին:

Վերաքննիչ քրեական դատարանում իր զգացմունքային հիմնավորումներով աչքի ընկավ Աֆթանդիլ Մարտիաշվիլիի վրացի պաշտպան Թեյմուրազ Մաիսուրաձեն:

Նրա բողոքի հայերեն թարգմանված տեքստն ընթերցեց Մարտիաշվիլիի հայ պաշտպան Հ. Հակոբյանը, ով նախ իր կողմից բերված բողոքն էր ներկայացրել՝ նույն պահանջով:

«Ո՛չ դիտավորությամբ, ո՛չ անզգուշությամբ Աֆթանդիլ Մարտիաշվիլին հանցանք չի գործել, նա քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել առանց մեղք գործելու… Նրան առաջադրված մեղադրանքը հակաօրինական է…»,- ասված էր Թ. Մաիսուրաձեի բողոքի տեքստում:

Ապա վրացի փաստաբանը թարգմանչի օգնությամբ ևս մեկ անգամ ներկայացրեց Աֆթանդիլ Մարտիաշվիլիին արդարացնելու, դատարանի դահլիճից ազատ արձակելու իր պահանջը:

Նա ասաց, թե Աֆթանդիլը շատ կուլտուրական ու ողջամիտ մարդ է, նա չի կասկածել Օսմանին, չի մտածել, թե իրեն խաբում, ինչ-որ բան թաքցնում են: Ազնիվ լինելով՝ Աֆթանդիլը կասկածելի բան չի նկատել իր գործատուի պահվածքում: «Օսմանին նայենք՝ չենք պատկերացնի, որ կարող է հանցագործ լինել՝ սիմպատիչնի, բեղերով մարդ է…»,- ասաց վրացի փաստաբանը՝ մատնացույց անելով թուրք ամբաստանյալին:

Վրացի փաստաբանն ասաց նաև, թե Հայաստանը համարում է իր հայրենիքը, միշտ սովորելու բան է ունենում Հայաստանում: Այս գործով էլ հույս ունի, որ Հայաստանի վերաքննիչ դատարանը Աֆթանդիլին կդատի «Քրիստոսի, Աստծո և սրտի կուլտուրայով… Հիսուսը տանջվել է, որ անմեղ մարդկանց չդատապարտենք, ինչպես հրեաները դատապարտեցին Քրիստոսին»,- կոչ արեց Թեյմուրազ Մաիսուրաձեն:

Նա պնդեց, որ իր պաշտպանյալ Աֆթանդիլը ոչ մի կապ չունի այս գործի հետ, նա խաբված է, զոհ է ընդամենը:

Աֆթանդիլ Մարտիաշվիլին միացավ իր պաշտպաններին, ասաց, որ մեղավորը միայն Օսմանն է: Ինքն Օսմանի ընկերության աշխատողն է եղել ընդամենը երկու ամիս, այդ կարճ ժամանակում ինչպե՞ս հասցրեց նրա հետ հանցավոր համաձայնության գալ: «Մինչև հիմա զարմացած եմ այսքան ստերից: Անգամ դերասանը չէր կարող այնպես խաբել, ինչպես Օսմանն է ինձ խաբել… Նրա սուտը ազդել է իմ կյանքի ու ընտանիքի վրա, որովհետև ինձ դատել են մինչև կյանքիս վերջը՝ ցմահ… Ես 62 տարեկան եմ, 17 տարի ազատազրկման դեպքում ազատազրկված կմնամ մինչև կյանքիս վերջը… Ճիշտ որոշում կայացրեք, ինձ ազատ արձակեք…»,- ասաց Աֆթանդիլը:

Թուրք ամբաստանյալը և նրա շահերի պաշտպանը ևս միայն արդարացում էին պահանջում: Օսմանն էլ ասում էր, թե իրեն խաբել են թուրք թմրավաճառներ Նարգեզ եղբայրներն ու նրանց մարդիկ:

Մեղադրող Ա. Փանոսյանն առարկեց բերված վերաքննիչ բողոքների դեմ, պնդեց, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած օրինական դատավճիռը մնա անփոփոխ:

Մեղադրողն ասաց, որ գործից մաս է անջատված, քննություն է կատարվում՝ առանձնապես խոշոր չափի հերոինի տեղափոխմանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբաստանյալների պաշտպաններն ասում էին, թե իրենց պաշտպանյալներն արդար ու խաբված մարդիկ են, իսկ այս գործի հետևում կազմակերպված հանցավոր խումբ է կանգնած:

Մեղադրողն էլ ի պատասխան ասաց, որ ամբաստանյալներին որպես կազմակերպված խմբի անդամների՝ ավելի ծանր մեղադրանք չեն առաջադրել, որովհետև գործի քննությամբ ի հայտ չեն բերվել նրանց հանցավոր կապերը կազմակերպված հանցախմբի հետ, դեռևս չեն բացահայտվել հանցախմբի այլ անդամներ:

Վերաքննիչ քրեական դատարանը Օսման Ուղուրլուի և Աֆթանդիլ Մարտիաշվիլիի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժեց:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ համապատասխանաբար 19 և 17 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում