Վանես Մարտիրոսյանը երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Լաս Վեգասում կայացած 10 ռաունդներից բաղկացած մենամարտում ԱՄՆ ներկայացնող 28-ամյա բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով պարտվեց ամերիկացի Ջերմել Չարլոյին:
Մենամարտից հետո Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում բոլորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչպես նաև շնորհավորել Ջերմելին հաղթանակի կապակցությամբ: