Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը իր մարզական կարիերան կարող է շարունակել Անգլիայի առաջնությունում: Sunday People-ի հավաստիացմամբ` Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրվում է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Հաղորվում է, որ «Արքայական ակումբ»-ը ցանկանում է Վարանի տեղափոխության դիմաց առնվազն 22 մլն ֆունտ ստանալ:
Ըստ ավելի վաղ բրիտանական մամուլում հայտնված տեղեկատվության` «Չելսի»-ն պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել Վարանի տրանսֆերի դիմաց:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 19 հանդիպում: