Մեքսիկայի արևմուտքում Կոլիմա հրաբուխը ծխի հսկայական սյուն է արտանետել: Ծխի ամպը բարձրացել է մինչև 3 կմ բարձրության, գրում է Vesti.ru-ն: Լեռան լանջերից լավան տարածվել է մի քանի կիլոմետր:
Փրկարարները նախազգուշացրել են մոխրի տեսքով «տեղումների» մասին: Մերձակա բնակավայրերում արդեն պատրաստվում են տարհանման: