Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Բացի Փաշինյանի ելույթներից, Քաղպայմանագրից որևէ կոնկրետ քայլ դեռ չեմ տեսել. փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

-Պարոն Սարոյան, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է առաջիկայում համագումար անցկացնելու և «Քաղպայմանագիրը» կուսակցության վերածելու մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք առկա կուսակցական համակարգը բավարար չափով լճացած չէ նորերով համալրելու համար։ Կուսակցական դաշտում կա՞ նոր անելիք:

Ընդհանրապես վերջին շրջանում շատ են այն խոսակցությունները, որ նույն գետը մի քանի անգամ մտնել չի կարելի: 20 տարի նման կերպ քաղաքական դաշտում դրսևորվելը՝ անպտուղ, անարդյունավետ գործունեություն է: Ցանկացած նոր ստեղծվող կուսակցություն պետք է ասի, թե ինքն ինչ նոր բան է բերելու և հետագայում՝ հանրային շահն առաջնահերթ դարձնելով ինչ-որ արդյունքներ ապահովել: Հիմա կոնկրետ այդ հարցերի պատասխանը չունեն՝ ինչը նշանակում է, որ ըստ էության նույնն է լինելու, ինչ որ նախկինում կար:

Ես չէի ցանկանա քննադատաբար մոտենալ և ասել՝ այս կուսակցությունը պետք է ստեղծվի, այն մյուսը՝ ոչ: Պարզապես նրանք պետք է նախկին գործունեությունը չորդեգրեն՝ անպտուղ հանրահավաք, երթ, լիդերներ, որոնք միանձնյա որոշումներ են կայացնում, մարդիկ էլ հնազանդ լսում ու տուն գնում:

Ես որպես փորձագետ կարող եմ ասել, որ ոչ մի նոր բան չեմ տեսնում՝ լինելու է այն, ինչ նախորդ 20 տարիների ընթացքում եղել է՝ նույն ճահիճն է:

Ի՞նչ եք կարծում, հիմա հանրությունն ավելի շատ քաղաքացիական սեկտորի, թե՞ քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահություն ունի:

-Ես կարող եմ ասել հանրությունը ոչ մեկի նկատմամբ էլ վստահություն չունի: Հանրության վստահությունը բարի խոսքերի հիմա վրա չէ, որ պետք է լինի։ Եվ շատ լավ է, որ չկա այդ վստահությունը ոչ մեկի նկատմամբ։ Ցանկացած վստահություն, որ ձևավորված է բանավոր խոսքի վրա, առանց գործի՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա ոչ պիտանի, անարդյունավետ ճանապարհ է:

Պահանջատեր պետք է լինեն բոլորը, քաղաքացին էլ գործող անձ է, ինչպես ինքը պահանջ ունի, այնպես էլ գործ պետք է անի: Գործ անում ես՝ արդյունք լինում է , չես անում՝ չի լինում: Հիմա, եթե պետք է հույսը կապեն, որ ինչ-որ քաղաքացիական հատվածներ, նախաձեռնություններ գործեր անեն, իրենք էլ տանը նստած «բալետ» անեն, ապա ոչ մի խնդիր չի լուծվելու: Անհատապես բոլորը պետք է մասնակցեն ինչ-որ գործըթնացի մեջ լինեն, խնդիր լուծելու մեջ լինեն: Հանրությունը պետք է ինքն իրենից սպասելիք ունենա: Փոքր խնդիրներ լուծելով հնարավոր է հասնել ավելի մեծ խնդիրների լուծմանը:

-«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հիմնադիր խորհրդարան»-ը իրենց ստեղծման և այս ընթացքում ծավալած գործունեությամբ որոշակի չափով այլընտրանք են են կուսակցական համակարգին, բայց տեսանելի փոփոխություն արդյո՞ք առաջացրել են:

-Խնդիրը լայն եք դիտարկում և նույն հարթության վրա դնում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հիմնադիր խորհրդարանը»:

Ես Քաղպայմանագրի կողմից կոնկրետ քայլեր չեմ տեսել: Միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանի խոսքը.․. դրանից դուրս որևէ բան, որ եղած լինի, որ ես էլ գնահատեմ, որ կարող ուժ են՝ չի եղել: Խոսքով խնդիր չի լուծվում, եթե այդպես լիներ, բոլոր խնդիրները լուծված կլինեին։ Այս պահի դրությամբ չկա որևէ արդյունք, որից ելնելով հնարավոր լիներ գնահատել, որ նոր շունչ է գալիս։ Հիմա իրենք ֆորմատն են փոխում, բայց գործողությունների շրջանակ չկա, տրամաբանություն չկա: Բացի այդ, ընտրությունների հետ կապված խնդիր կա, իրենք գտնում են, որ Հայաստանում ներկա պայմաններում, երբ նախորդ ընտրություններում չեն գործել ընտրական մեխանիզմները, առկա ռեժիմի հետ ընտրությունների մասնակի՞ց պետք է դառնան, գնան հին ճանապարհո՞վ, թե այլ բան են առաջարկում:

Ինչ-որ հարցերում պետք է հաջողությունների հասնեն, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ մարդիկ այս փոքր խնդիրները լուծել են և հիմա ավելի մեծ խնդիր են դնում և հնարավոր է, որ այդ մեծ խնդիրը ևս լուծեն: Ես միայն խոսք եմ լսել, ինչպե՞ս կարող եմ ասել, որ այդ մարդիկ մեծ խնդիրներ կարող են լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում