Մարտի 28-ին «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ավարտից հետո «Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մոտ մեկ ժամ տևած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն անցկացրեցին երկկողմանի հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Եվրոպայի 2016 թվականի առաջնության Ալբանիա-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին: