Մեզ չի կարող չանհանգստացնել այն, որ Ադրբեջանը սպառազինվում է:Այս մասին մարտի 28-ին Երևանում ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ համատեղ նիստում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ նկատի ունենալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքը: