ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ամենամոտ ապագայում:Այս մասին մարտի 28-ին Երևանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը նուրբ նյութ է: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: