Կանադացի երգիչ Ջաստին Բիբերը կուղեկցի ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերին` ֆիլիպինցի Մենի Պակիաոյի հետ մենամարտից առաջ: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:
21-ամյա երգիչը մի քանի անգամ արդեն ուղեկցել է Մեյուեյզերին` ռինգ դուրս գալու ժամանակ: Մենամարտից առաջ Բիբերը կկատարի ամերիկացի բռնցքամարտիկ Get Money-ի երգը:
Հիշեցնենք` մենամարտը կկայանա մայիսի 2-ին Լաս Վեգասում: