Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Վրաստանի ընտրանու դեմ առաջիկա հանդիպման մասին, որը կայանալու է մարտի 29-ին Թբիլիսիում:
«Մենք Վրաստան ենք եկել հաղթանակի համար: Մեզ անհրաժեշտ է երեք միավոր վաստակել: Վրացիները, հավանաբար, ակտիվ կլինեն պաշտպանության գծում:
Թե որքան դա նրանց մոտ կստացվի, մեզնից է կախված: Եթե խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք, ապա մեր խնդիրը զգալի կհեշտանա»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կրոսի խոսքերը: