«Ալ Սադ»-ի մարզական տնօրեն Աբդուլա ալ Բերիկը հաստատել է, որ կիսապաշտպան Չավին պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Կատալոնական «Բարսելոնա»-ի 35-ամյա ավագը, ով ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա, Քաթար կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Հենց նոր «Ալ Սադ»-ին հաջողվեց պայմանագիր ստորագրել «Բարսելոնա»-ի ավագ Չավիի հետ»,- Goal. com-ը մեջբերում է Ալ Բերիկի խոսքերը: