2014 թ. նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկայում ծնվել է յուրօրինակ մի տղա՝ Հանրու վան Նիեկերկը։ Նա լիովին առողջ երեխա է, բայց գլխի վրա ունի բնածին նշան, որը հստակ «12» թվի տեսք ունի։
Բարեկամները միանգամից հայտարարել են, որ սա նշան է այն բանի, որ նա պետք է ծնվեր նոյեմբերի 12-ին, ոչ թե 11-ին՝ տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով Метро-ին։
Ծնողները բոլորովին չեն տխրել. բժիշկները վստահեցրել են, որ տարիքի հետ հանելուկային նշանը կսկսի հետզհետե վերանալ։