«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելի կարծիքով` Զլատան Իբրահիմովիչը պետք է անպայման հանդես գա «կարմիր սատանաներ»-ի կազմում:
«Այն, ինչ Զլատանն արել է ՊՍԺ-ում զարմանալի է: Նա վստահություն է ներշնչում թիմին: Նա պետք է անպայման հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Իբրահիմովիչն ասել է, որ ծնվել է «կարմիր սատանա» դառնալու համար: Ես կկրկնեմ դա:
Այս ակումբում ազատություն են տալիս և զարգացնում պատասխանատվության զգացումը: Այս թիմում են որպես ֆուտբոլիստներ ձևավորվել Բեքհեմն ու Կանտոնան, ում փորձել են նմանվել հազարավոր ֆուտբոլիստներ»,- L’Équipe-ը մեջբերում է Շմեյխելի խոսքերը: