Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական խաղը: Ուժերն էին չափում ԽՍՀՄ-ի և Աշխարհի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: Իր հոբելյանական խաղում Խորեն Հովհաննիսյանը դարձավ գոլի հեղինակ:
ԽՍՀՄ- Աշխարհի հավաքական` 3:3
0:1 Իվան Սամորանո (3’), 0:2 Ժան Պիեր Պապեն (6’), 1:2 Վալերի Գազաև (18’), 2:2 Խորեն Հովհաննիսյան (20’), 3:2 Իգոր Միլանով (28’), 3:3 Իվան Սամորանո (35’):