Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական խաղը: Ուժերն են չափում ԽՍՀՄ-ի և Աշխարհի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է` 3:3: ԽՍՀՄ –ի հավաքականի 2-րդ գոլը խփել է Խորեն Հովհաննիսյանը:
ԽՍՀՄ- Աշխարհի հավաքական` 3:3 (1-ին խաղակես)
0:1 Իվան Սամորանո (3’), 0:2 Ժան Պիեր Պապեն (6’), 1:2 Վալերի Գազաև (18’), 2:2 Խորեն Հովհաննիսյան (20’), 3:2 Իգոր Միլանով (28’), 3:3 Իվան Սամորանո (35’):