Չերնոգորիայի հավաքականի կիսապաշտպան Ստևան Յովետիչը հայտարարել է, որ ռուս ֆուտբոլիստները կարծես առիթ էին փնտրում«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի խաղն ընդհատելու համար:
«Ես շատ ափսոսում եմ: Ցուցադրում էինք մեր լավագույն խաղը: Հետ մղեցինք 11 մետրանոցը: Հիանալի էինք խաղում: Բայց ռուս ֆուտբոլիստներն ասես առիթ էին փնտրում խաղն ընդհատելու համար: Հուսով եմ` մեր նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ չեն կիրառվի»,- նշել է Յովետիչը:
Հիշեցնենք` Պոդգորիցայում կայացած հանդիպումն ընդհատվել է երկու անգամ: 67-րդ րոպեին դադարեցվելուց հետո այն այլևս չի վերսկսվել: