«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն կարող է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Քաղաքայիններ»-ի կազմում բոսնիացի ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում: Այդ իսկ պատճառով նա կարող է ուսումնասիրել այլ ակումբ տեղափոխության հնարավորությունը:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է ընդգրկել Ջեկոյին թիմի հիմնական կազմում: