Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմակից, հարձակվող Ալվարո Մորատային: Վիսենտե դել Բոսկեի սաները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության են հասել Ուկրաինայի ընտրանու նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել Ալվարո Մորատան:
«Ամենակարևը գոլային պահեր ստեղծելն է: Խաղի հաշիվը չի տպավորում: Բայց մենք կարող էինք նաև ավելի շատ գոլեր խփել: Կասիլյասը նույնպես մի քանի հարված հետ մղեց:
Ինչ վերաբերում է Մորատային, ապա նա Իսպանիայի հավաքականի ապագան է: Նա հիանալի է խաղում «Յուվենտուս»-ում: Մենք արդեն շնորհավորել ենք Ալվարոյին և նորանոր հաջողություններ մաղթել նրան»,-AS-ը մեջբերում է Կասորլայի խոսքերը: