Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը բանակցություններ է սկսել դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ` վերջինիս պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է El Confidencial-ը:
Դարպասապահի պայմանագրի համաձայն` համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում «Ռեալ»-ը պետք է շուրջ 22 մլն եվրո վճարի ֆուտբոլիստին: Բացի այդ, 33-ամյա դարպասապահը կարող է լրացուցիչ 3.5 մլն եվրո ստանալ որպես պարգևավճար:
Ենթադրվում է, որ «արքայական ակումբ»-ի նոր դարպասապահ կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, սակայն որևէ պայմանավորվածություն նրա հետ դեռևս չկա: