ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուրախ է, որ իր թիմը կարողացել է առավելության հասնել Մոլդովայի ընտրանու նկատմամբ:
«Դեռ մինչև հանդիպման մեկնարկը գիտեինք, որ այն բարդ ընթացք կունենա: Այդպես էլ ստացվեց: Մոլդովայի թիմը կազմակերպված էր գործում պաշտպանության գծում և թույլ չէր տալիս մեզ գոլային պահեր ստեղծել:
Լավ է, որ մենք կարողացանք երեք միավոր վաստակել, ինչը շատ կարևոր է: Այնքան էլ կարևոր չէ, թե ում խփած գոլերն են հաղթանակ պարգևել թիմին: Պետք է այսպես էլ շարունակել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: