Չերնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բրանկո Բռնովիչը ներողություն է խնդրել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ռուսաստանի ընտրանու դեմ խաղի ժամանակ չերնոգորիացի երկրպագուների անկարգությունների համար:
Մասնագետը հույս է հայտնել, որ ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեևի առողջական վիճակին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք` դարպասապահի ուղղությամբ տրիբունայից ճայթրուկ է նետվել: Ակինֆեևն այրվածք և ուղեղի ցնցում է ստացել, կորցրել գիտակցությունը:
«Դժվար է խոսել մեր երկրպագուների արարքի մասին: Ներողություն եմ խնդրում ձեր ֆուտբոլիստներից և բոլորից: Կցանկանայի, որ ձեր դարպասապահի վիճակը լավանա»,- ասել է Բռնովիչը: