Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի վերաբերյալ: Իսպանացիները հաղթել են 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակն է Մորատան:
«Շատ բարդ խաղ ստացվեց: Բայց մենք կարողացանք երեք միավոր վաստակել: Մեր մրցակիցն ագրեսիվ էր գործում և հիանալի պաշտպանվում:
Չկարողացա ցուցադրել լավագույն խաղս: Կփորձեմ անել հնարավորը` ապագայում ևս Իսպանիայի հավաքականում հանդես գալու համար»,- Football Espana-ն մեջբերում է Մորատայի խոսքերը: