Մոսկվայում մեկնարկել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանը ոսկե մեդալ է նվաճել 90կգ քաշային կարգում, Վահե Օթարյանն էլ արծաթե մեդալակիր է դարձել 52 կգ քաշային կարգում:
«Խարլամպիևի հուշամրցաշար»-ին այս տարի մասնակցում են 35 երկրների մոտ 300 մարզիկներ: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: