Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Միջազգային բոլոր կառույցներն արդեն հոգնել են Հայաստանի իշխանություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի մասին Եվրամիության վերջին՝ ՄԱԿի և միջազգային այլ կառույցների բացասական զեկույցները:

– Միջազգային բոլոր կառույցներն արդեն հոգնում են Հայաստանի իշխանություններից, և դա հիմք ունի: Նրանց տված բոլոր գումարներն անարդյունք են գնում, ոչ մի ծրագիր արդյունքի չի հասնում: Ողջ վստահությունը, հանդուրժողականությունը, համբերատարությունն ի վերջո իրենց նպատակին չեն հասնում: Մարդիկ հոգնում են, որովհետև Հայաստանի իշխանությունը բազմիցս ապացուցում է, որ իր վրա դրված ջանքերն իզուր են անցնում: Մեկ թռնում է Եվրոպա, մեկ թռնում է Ռուսաստան, հետո քաշվում է մեկի կողմը, հետո մյուսի հույսերը չի արդարացնում: Այսինքն՝ Հայաստանը դարձել է անլուրջ գործընկեր, Հայաստանի նկատմամբ այլևս վստահություն չկա, որևէ միջազգային լուրջ կառույցի կողմից այլևս չեն էլ հրավիրվում: Դա է պատճառը, որ նրանք ուղղակի հոգնում և հիասթափվում են մեր իշխանություններից:

Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպո՞ւմը նկատի ունեք, որին Հայաստանը չէր մասնակցում:

– Աստանայի հանդիպումը տարօրինակ ու աննախադեպ էր: Մի կառույցի անդամ ես, և ընդամենը չորս երկիր կա այդ կառույցում, որոնցից երեքը մասնակցում են հանդիպմանը, քննարկում լրջագույն խնդիրներ և քեզ չեն հրավիրում: Օրինակ՝ ամենալուրջ խնդիրը, որ այնտեղ քննարկվում էր, միասնական տարադրամ ունենալու հարցն էր, որին պետք է կողմ կամ դեմ լինես, որի հետ կապված կարծիք կամ առաջարկներ ունենաս: Ո՞վ է այնտեղ այդ խնդիրների շուրջ Հայաստանի շահը ներկայացրել: Հետո այնտեղ այդ երկրների փոխվարչապետներն են հանդիպել և լուրջ տնտեսական խնդիրներ լուծել: Հայաստանը չկա դրա մեջ: Այդ խնդիրները պարզ կդառնան մայիսին, այնտեղ որոշումներ կկայացվեն մեր նկատմամբ: Եթե դու այդ կառույցի անդամ ես, չես իմանա՝ ինչ դիրքորոշում ունենաս, քանի որ արդեն եղել է որոշումը: Մենք սուբյեկտ չենք, մենք որոշում կայացնող չենք: Մենք մի օբյեկտ ենք, որի նկատմամբ որոշում են կայացնում: Սա սուվերենության աննախադեպ կորուստ է:

Բայց փոխարենը Հայաստանը կարծես թե ակտիվացրել է Եվրոպայի հետ եվրաինտեգրման գործընթացները:

– Ցանկացած ակտիվացում լավ է, եթե դու ընդհանուր դաշտի մեջ ես: Մենք այդ ակտիվացման դառը պտուղները տեսանք սեպտեմբերի 3-ին: Չորս տարի փող ծախսվեց, նպատակ դրվեց, օրենք գրվեց, ամբողջ Հայաստանն աշխատեց եվրոպական ասոցացման պայմանագրի վրա, բայց մեկ օրվա մեջ Սերժ Սարգսյանին այնպիսի քաղաքական ապտակ տվեցին, որ ուրիշ դաշտում հայտնվեց: Հիմա եթե սա այդ պրոցեսի շարունակությունն է, ուրեմն էլի Հայաստանին ապտակներ է բերելու: Դու այն երկիրը չես, որ քո ռազմավարական ընկերների հետ համաձայնեցված քաղաքականություն չիրականացնես: Ե՛վ եվրոպացիների, և՛ Ռուսաստանի հետ հարկավոր է բաց տեքստով խաղալ, բաց, համաձայնեցված քաղաքականություն իրականացնել, հակառակ դեպքում Հայաստանը կարող է երկու կողմից էլ ճզմվել: Եթե երկրի ղեկավարը բաց, համաձայնեցված քաղաքականություն է տանում, շահում է դրանից:

Հայաստանի մասին ԵՄ վերջին զեկույցում տեսակետ կար, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված լայն կոնսոլիդացիա չկա: Մինչդեռ մենք տեսանք, որ օրեր առաջ Ս. Սարգսյանը բավականին մեծ թվով ուժերի հետ հանդիպեց: Իսկ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հիմա այդ ուժերի կողմից առաջարկությունների է սպասում:

– Ձեր ասած մեծ թիվը բացարձակ որակ չի կազմում: Երկու-երեք հոգուց բաղկացած կուսակցություններ են գնացել Ս. Սարգսյանի հետ հանդիպման: Դա բացարձակ կոնսոլիդացիա չէ:

Բայց այդ հանդիպմանը գնացել էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

– ԲՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն այսօր Հայաստանի ընդդիմադիր, ոչ իշխանական դաշտում ամենահզոր ուժերն են: Այդ երեք ուժերն էլ արտահայտել են իրենց տեսակետը: Ձեր ասած կոնսոլիդացիան կտեղափոխվի մի փոքր ավտոբուսի մեջ, որոնք աջակցում են Ս. Սարգսյանին:

Բայց ԲՀԿն վերջին դեպքերից հետո կարծես թե նույն ընդդիմությունը չէ և դժվար թե հիմա հակաքարոզչություն իրականացնի:

– Մենք հիմա խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, որոնց նկատմամբ ԲՀԿ-ի տեսակետն ընդդեմ տեսակետ է:

Բայց մի բան է պարզապես դեմ լինել, մեկ այլ բան՝ նախկինի նման հակաքարոզչություն իրականացնել և այդ գործընթացների դեմ պայքարել:

– Մարդիկ հիմա փոքր թայմաութի մեջ են: Սպասեք մի փոքր՝ կազմավորվեն, շունչ քաշեն ու իրենց ասելիքն ասեն:

ԵՄի զեկույցում առաջարկություն կար, որ մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Ընտրական օրենսգրքում: Հանրապետական կուսակցությունից հայտարարում են, որ իրենք նախապատրաստվում են այդ փոփոխություններին ու դրանց հետ կապված քննարկումներ են անում տարբեր քաղաքական ուժերի հետ: ՀԱԿ-ի հետ կա՞ն նման քննարկումներ:

– Ես ընդհանրապես չեմ քննարկում որևէ հարց, որը կապված է 2017-2018 թթ. հետ, որովհետև ունեմ մինչև 2017 թ. ինչ-որ բան անելու ծրագիր:

Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ կա՞ Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն:

– Ցանկալի կլինի լավ օրենքով ընտրություն անել, բայց հին օրենքն էլ բավարար է, որ ժողովրդին ստիպի գնալ արտահերթ ընտրությունների: Դա արդեն նոր հոգեբանություն է: Եթե կլինի լավ օրենք, բնականաբար, հեշտ կլինի այդ խնդիրն իրականացնել: Բայց խնդիրը կամքի մեջ է: Ցանկացած իդեալական օրենքով Ս. Սարգսյանն այնպես կկեղծի, որ քեֆդ կգա: Մեր նպատակն է փորձել արտահերթ ընտրություններ կազմակերպել, և մենք այդ ծրագրից չենք հրաժարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում