Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 կործանված ինքնաթիռի հետևանքով զոհվածների հարազատներին յուրաքանչյուր մարդու դիմաց մինչև 50 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրվի: Այս մասին հայտնել է Lufthansa կոնցեռնի ներկայացուցիչը Tagesspiegel պարբերականին:
«Lufthansa-ն մինչև 50 հազար եվրո կվճարի յուրաքանչյուր ուղևորի համար, անհետաձգելի ծասերը հոգալու համար»,- նշել է նա:
Մարտի 27-ին հայտնի է դարձել, որ կործանված ինքնաթիռում զոհված իսպանացու հարազատները մտադիր են դատի տալ օդանավի սեփականատիրոջը` Germanwings ավիաընկերությանը: