ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ամերիկյան «Գաղտնալսումը» հեռուստասերիալի մեծ երկրպագուն է: Այս մասին հայտնել է MSNBC հեռուստաալիքը:
«Դա ոչ միայն լավագույն հեռուստաշոուներից մեկն է, այլև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արվեստի մեծագույն գործերից մեկը»,- ասել է Օբաման` Սպիտակ տանը հանդիպելով «Գաղտնալսման» ստեղծող Դևիդ Սայմոնի հետ:
Նախագահը խոստովանել է, որ իր սիրելի հերոսն է Օմար Կրտսերը` խարիզմատիկ սևամորթ գանգստերը, ով կողոպտում է թմրավաճառներին: Նրան մարմնավորում է ամերիկացի դերասան Մայքլ Քենեթ Ուիլյամսը: