Ամերիկացի գիտնականները յուրահատուկ նյութ են ստեղծել, որը դեֆորմացման ժամանակ էլեկտրականություն է արտադրում: Մշակման արդյունքները ներկայացվել են National Meeting & Exposition of the American Chemical Society համաժողովին, գրում է korrespondent.net-ը:
Այդ յուրահատուկ նյութը մինչև մոդիֆիկացումն օգտագործվել է ատոմային, նավթաքիմիական, մետաղագործական, սննդային և քիմիական, ինչպես նաև տեքստիլի, թղթի և դեղագործական արտադրություններում:
Հատուկ մշակման դեպքում նյութը պիեզաէլեկտրական հատկություններ է ձեռք բերում, այսինքն կարողանում է ձգվելու և սեղմվելու դեպքում ինքնուրույն էլեկտրաէներգիա արտադրել:
Գիտնականների խոսքերով՝ ստացված զանգվածն իր առանձնահատկությունների շնորհիվ կարող է մկաններն արհեստականորեն աճեցնել: