ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է նեապոլիտանական պիցան ներառել համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին գրում է La Repubblica-ն` վկայակոչելով Իտալիայի գյուղատնտեսության նախարար Մաուրիցիո Մարտինին:
Նշվում է, որ պիցան երկրի խորհրդանշաններից մեկն է, իսկ այս առումով իտալացիների վարպետությունը հատուկ կարգավիճակի է արժանի: Իտալիայում պիցայի հայրենիք է համարվում հենց Նեապոլը: