Լուսանկարիչ Էնդի Դևիդհեյզը Մեքսիկայից մինչև Կանադա 4200կմ է հաղթահարել՝ հետևելով Pacific Crest Trial երթուղուն և յուրաքանչյուր մղոնին մեկ սելֆի անելով, գրում է korrespondent.net-ը:
Իր ճանապարհորդության մասին տեսա և ֆոտո ռեպորտաժները նա հրապարակել է Lost or Found պաշտոնական կայքում:
Ճանապարհորդի խոսքերով՝ այդ երթուղին հաղթահարելու համար հինգուկես ամիս, չորս զույգ կոշիկ և հինգ արջերի և տասնյակ օձերի հանդիպելու համար պինդ նյարդեր են անհրաժեշտ եղել:
Ահա թե ինչպիսի տեսք է ունեցել ճանապարհորդը նախագծի սկզբում և ավարտին:
Էնդիի խոսքերով՝ նման նախագծերից հրաժարվել նա չի պատրաստվում:
«Ցանկացած ուղու ավարտը դա նոր պատմության սկիզբ է»,- գրում է նա իր բլոգում: